«Երեկ Նիկոլն Արարատյան զանգվածում հնձում էր այն, ինչ ցանել է». 1in.am

1in.am-ը գրում է. «Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից:

Եթե ամեն բան եկել, հանգել է փողին կամ դրա հետ կապված թվաբանությանը, ապա մարդիկ ճիշտ են վարվում, որովհետև «շնից մազ պոկելն» ավելի արդյունավետ է, քան «ոսկե սարերին» հսվատալը: Սա է լյումպենի հոգեբանությունը, վարքագիծը: Իրերը կոչենք իրենց անուններով: Նիկոլի առաջարկածը նույն ընտրակաշառքն է` գեղարվեստական մատուցմամբ, լյումպենիզմը գաղափարախոսության վերածելու վտանգավոր հեռանկարով: Ընտրակաշառքը նույնանում է իշխանության, թալանի, կաշառքի հետ: Հենց ընդդիմությունը ժողովրդին առևտուր է առաջարկում` նրան զրկում է ընտրության հնարավորությունից, նաև վարկաբեկում է քաղաքականությունն ու ընդդիմությունը:

Նույնիսկ տատանվող, չկաշառվող ընտրողներն այդ պարագայում գերադասելու են իշխանության «նաղդ» փողը, որովհետև ընտրությունն, որպես այդպիսին, վերջացել է: Նիկոլի «15000»-ի առաջարկը Երևանի ընտրության ավարտի ազդարարումն էր, որովհետև վերացավ իշխանության ու ընդդիմության բարոյական, արժեքային սահմանը:

Երեկ Նիկոլն Արարատյան զանգվածում հնձում էր այն, ինչ ցանել է: Աճուրդում նա պարտվել է, որովհետև նրա խոստացած «նիսյա» փողն ընդամենն աննշան բարձրացրեց ՀՀԿ-ի կողմից տրվող «նաղդի» չափը: Մինչ աճուրդին Նիկոլի մասնակցությունը` հանրապետականները ձայնը գնում էին տաս հազարով, հիմա` քսան հազարով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս