Մոսկվան Վաշինգտոնի հայեցողությանն է թողնում աշխատանքի երկկողմ ձևաչափերի ընտրությունը. Լավրով
Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը: Այդ մասին ամերիկյան Ֆերբանքսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում այժմ նոր վարչակազմ է, մենք Դոնալդ Թրամփի եւ նրա աշխատակիցների հայեցողությանն ենք թողնում այն հարցը, թե ինչ ձեւաչափերով է ավելի հարմար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասել է նա:
«Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հավաստեց հարաբերությունները նորմալացնելու իր տրամադրվածությունը, մենք պատրաստ կլինենք գործել այն չափով եւ այնքան արագ, որքան դա հարմար կլինի վարչակազմի համար, որը դեռեւս ձեւավորում է իր թիմը, այդ թվում՝ արտաքին քաղաքական»,-նշել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍը: