Բաժիններ՝

Ասադը կարևորել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման համաձայնագիրը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ հանրապետությունում ստեղծված ապաէսկալացման գոտիները հակամարտության քաղաքական կարգավորում սկսելու իրական շանս են տալիս: Էսկալացման ցանկացած փորձ կկասեցվի Սիրիայի եւ Ռուսաստանի զինվորականների կողմից՝ Իրանի եւ «Հըզբոլլահ» շարժման աջակցությամբ, հայտարարել է Ասադը Բելառուսի ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանի նախաձեռնությունը, որն Աստանայում ամրագրվել է հուշագրով, Ասադը համարել է «ճիշտ»: Սակայն, «արդյունքի մասին խոսելու համար հարկ կլինի որոշ ժամանակ սպասել»,-հավելել է նա: Նրա կարծիքով՝ ավելի վաղ առաջադրված նախաձեռնությունները ձախողվեցին «առանձին երկրների միջամտության պատճառով, որոնք նպաստում էին ռազմական էսկալացիայի աճին», սակայն այժմ «ցանկացած
էսկալացիա դատապարտված է ձախողման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս