Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր թերթի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը

Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Իր ձերբակալման մասին Գյուվենը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով: Թե որն է ձերբակալման պատճառը, չի հաղորդվում:

2016 թվականի հոկտեմբերի 31-­ին թուրքական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»­ի աշխատակիցների նկատմամբ` խուզարկելով նրանց տներն ու առգրավելով համակարգիչները:

Ձերբակալվել, ապա կալանավորվել էր 13 մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողների դեմ գործողությունն իրականացվել է «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031