«Ալիևն է հայերին հողեր հանձնել». Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ

«Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն է»,- contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիևի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները ընդդիմության հասցեին:

«Նա կարծում է, որ եթե սուտն անընդհատ կրկնի՝ իրականություն կդառնա: Միլիոնավոր մարդիկ ականատեսն են, թե ինչպես է հենց Հեյդար Ալիևը հայերին հանձնել 6 շրջաններ: Շուշին և Լաչինն օկուպացված էին Ազգային ճակատի իշխանության գալուց առաջ: Մեր կուսակցության կառավարման տարիներին ազատագրվել է Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը: Կորցրել ենք միայն մեկ շրջան՝ Քելբաջարը: Եվ դա կատարվել է Ռուսաստանի ջանքերով ու մեր կուսակցությանն իշխանությունից հեռացնելու նպատակով»,- ասել է Քերիմլին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031