«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»:
Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին նա պատմել է France Inter-ին:
Մայիսի 11-ից 12-ը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Մյունստեր քաղաքում տեղակայված «Ռենո-Վեսթֆալիա» կորպուսի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, որտեղ տեղի ունեցավ Մյունստերյան դեսպանների 15-րդ հավաքը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին:
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել:
Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին նոր դինամիկա հաղորդել եվրոպական գաղափարին:
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել հանրապետության հյուսիս-արեւմուտքի Հավր քաղաքի քաղաքագլուխ աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը:
Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի փաստաբանը, չկարողանալով հաջողության հասնել Ադրբեջանի «արդարադատության» առջև, որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) :
Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ:
Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրդական հարցի լուծման աշխատանքը:
Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը և Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Freedom House իրավունքների պաշտպանության կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակմանը:
Ազգային ժողովի ընտրություններից հետո, տևական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը։
Վենետիկում բիենալեի շրջանակներում քսանմետրանոց Ոսկե աշտարակ է հայտնվել «Պեգի Գուգենհայմի հավաքածուի» մերձակա հրապարակում եւ կանգնած կմնա մինչեւ նոյեմբերի 26-ը:
Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը եւս ինն ամսով, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի մարտը երկարացնելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորների հետ:
«Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կհամագործակցի «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ, եթե նրանք վերցնեն իրենց մանդատները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ միաժամանակ հարցադրում անելով՝ «Երկիր Ծիրանին» վերցնելո՞ւ է մանդատները։ Նա հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանն ԱԺ ընտրություններից հետո հայտարարել էր, որ «Ելքը» չպետք է վերցնի մանդատները։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդը 2018-2021 թվականներն ընկած ժամանակահատվածի համար գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Իսպանիայում Վրաստանի դեսպանի՝ Զուրաբ Փոլոլիկաշվիլիի թեկնածությունը:
Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության պատճառով նախկինում չեղարկված Թուրքիայի Սամսուն և Ռուսաստանի Կրասնոդար քաղաքների միջև իրականացվող ուղիղ չվերթները նորից վերսկսվել են:
«Տարոն Մարգարյանին չի սպասվում անհոգ հաջորդ հնգամյակ, որովհետև այն կազմը, որ ընդդիմության կողմից մտնում է ավագանի, պետք է հուշի, որ նրա մոտ առաջվա պես չի ստացվելու: Փողոցը տարին հինգ անգամ ասֆալտապատել չի ստացվի, այն այսբերգները ձմեռային ամիսներին չի լինելու, շատ ծանր են նստելու նրա վրա»:
Թրմափի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
ԵԼՔ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը եւ ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել:
Փաշինյանը նաև նշեց, որ ինքը գնում է Ազգային ժողով, ավագանի գնացողներից ինքնաբացարկի դիմումների մասին տեղեկություն չկա։ Թե ովքե՞ր են ղեկավարելու «Ելքի» խորհրդարանական և ավագանու խմբակցությունները, դեռևս չեն քննարկել։
«1993 թվականի աշնանից սկսած՝ մենք նույն սխալն ենք անում. այդ թվականին մենք որոշեցինք, որ մենք այլևս անելիք չունենք, թուրքը թող իր անելիքն անի, բայց սա սխալ է: Սա նշանակում է՝ զենքը տալ հակառակորդի ձեռքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
WannaCry ցանցահենային վիրուսը, որն ավելի վաղ կազմակերպությունների եւ հիմնարկների համակարգչային համակարգեր էր կազմալուծել աշխարհի ավելի քան 150 երկրներում, շարունակել է տարածվել Ասիայի երկրներում, ինչի մասին հայտնել է Associated Pressը։