Բաժիններ՝

Դոնալդ Թրամփի ինքնաթիռներից մեկը կարող էր օդում պայթել. CNN

VC-­25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր օդում բռնկվել կամ պայթել Boeing-­ի մեխանիկների անփութության պատճառով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆեդերալ իշխանությունների հաշվետվությունը:

Դրանում ասված է, որ մի քանի մեխանիկներ 2016 թվականի ապրիլին «թիվ մեկ ինքնաթիռի» սպասարկում են իրականացրել Boding-­ի՝ Սան Անտոնիոյի ձեռնարկությունում եւ ըստ որում աղտոտված գործիքներ են օգտագործել VC­-25-­ի թթվածնային սարքավորանքի հետ աշխատելիս:

Դրա հետեւանքով նախագահական ինքնաթիռի թթվածնային սարքավորանքն աղոտվել է, եւ դա, ինչպես նշել է CNN-­ը, կարող էր բռնկման կամ պայթյունի հանգեցնել թռիչքի ժամանակ:

Ավելի քան մեկ տարի առաջ թույլ տրված խախտումների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մեխանիկներից մեկն անփութության մասին հայտնել է ղեկավարությանը: Դրանից հետո, հեռուստաալիքի տվյալներով՝ Boeing­-ն իր հաշվին մաքրել է թթվածնային սարքավորանքը:

Նախագահական ինքնաթիռին հասցված վնասը գնահատել են չորս միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031