Բաժիններ՝

Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջև

Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան վարկանիշային ընկերությունների եւ վարկային քարտերի գործարկուների առջեւ, ինչպես նաեւ վերստին կսկսի ԱՄՆ­-ից ներմուծել հեղուկացված գազ եւ տավարի միս՝ երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւաչափման շուրջը համաձայնություններին համապատասխան, որոնք Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ձեռք են բերել վերջինիս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է BBC­-ին:

Չինաստանն ԱՄՆ-­ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին: Միջոցները, որոնք կընդունվեն պլանի առաջին փուլի շրջանակներում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ-­ի պրոֆիլային գերատեսչության հայտարարության մեջ:

Չինաստանին հեղուկացված գազի ապագա մատակարարումների ծավալների վերաբերյալ հայտարարության մեջ ասված չէ. պարտավորագրերը տակավին կնքված չեն: Դրանց պայմանները կանխավ կորոշվեն առանձին՝ մատակարարների եւ գնորդների առեւտրային շահերին համապատասխան, ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-­ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ­-ում հանդիպել են ապրիլին եւ քննարկել գլխավորապես Չինաստան ամերիկյան արտահանման ավելացման եւ այն պակասուրդի կրճատման միջոցները, որն ԱՄՆ-­ն ունի ՉԺՀ-­ի հետ առեւտրի բնագավառում:

Վերջերս Economist հանդեսում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ թ եղել: «Ես գործ ունեմ մի մարդու հետ, որն ինձ շատ դուր է գալիս: Ինձ թվում է՝ ես էլ նրան եմ շատ դուր գալիս,­ ասել է Թրամփը:­ Նա գերազանց տղա է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս