Բաժիններ՝

ԱՄՆ-­ի Պետդեպը հավանություն տվեց ԱՄԷ-­ին 2 մլրդ զենքի վաճառքին

ԱՄՆ-­ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում է  BBC-­ին:

Ինչպես նշում են գերատեսչությունում, առաջարկվող գործարքը «օգուտ կբերի ԱՄՆ­-ի արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը, քանի որ կամրապնդի կարեւոր դաշնակցի անվտանգությունը, որը եղել եւ մնում է այն ուժը, որը քաղաքական կայունություն եւ տնտեսական առաջընթաց է ապահովում Մերձավոր Արեւելքում»:

Այժմ գործարքը պետք է քննարկի ԱՄՆ-­ի Կոնգրեսը: Արաբական Միացյալ Էմիրությունները մտնում Է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ, որը Եմենում ռազմարշավ է իրականացնում հուսիթ ապստամբների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031