
Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով հետ են պահանջում ընտրակաշառքները. Սերժ Սարգսյանը զայրացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին:
Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլեւ գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները:
Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ եւ հետ պահանջում կենցաղային տեխնիկան եւ գումարը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իմացել է Մարտուն Գրիգորյանի գործողությունների մասին եւ խիստ տոնով հրահանգել է վերջ տալ այդ էժանագին քայլին, քանի որ վերջին հաշվով Գրիգորյանը այդ քայլով իր անվան հետ է խաղում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: