Վենետիկում բացել են Ոսկե աշտարակը
Վենետիկում բիենալեի շրջանակներում քսանմետրանոց Ոսկե աշտարակ է հայտնվել «Պեգի Գուգենհայմի հավաքածուի» մերձակա հրապարակում եւ կանգնած կմնա մինչեւ նոյեմբերի 26-ը: Այդ մասին հայտնել է Sputnik-ը՝ վկայակոչելով Designboom պորտալը:
Ոսկե աշտարակի գաղափարն ամերիկացի նկարիչ Ջեյմս Լի Բայերսը հղացել է, երբ 1982 թվականին տեղափոխվեց Վենետիկ, այն արդեն 1990 թվականին իրականացրել են Բեռլինի Մարտին Գրոպիուս Բաուի թանգարանում, իսկ այժմ կրկնել են Վենետիկում:
Քսանմետրանոց ոսկե աշտարակը Բայերսի ամենախոշոր գործն է, այն կարելի է տեսնել քաղաքի տարբեր ծայրերից: Դրանով նա նաեւ փորձել է արտացոլել, թե Վենետիկում ինչպես են միավորվում Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթները:
Վենետիկի բիենալեն արդի արվեստին նվիրված ամենահայտնի համաշխարհային գեղարվեստական համաժողովներից մեկն է: Այս տարի բիենալեն տեղի կունենա 87-րդ անգամ: