Բաժիններ՝

Մոսկվան և էր Ռիադը պայմանավորվել են երկարացնել նավթի արդյունահանման սահմանափակումները

Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը եւս ինն ամսով, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի մարտը երկարացնելու պատրաստակամության մասին: Այդ մասին ասված է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ Ֆալիհի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Պեկինում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նախարարները պայմանավորվել են մինչեւ մայիսի 24­-ը կոնսուլտացիաներ անցկացնել պայմանավորվածությունների մասնակից երկրների եւ մյուս արտադրողների հետ՝ նպատակ ունենալով լիակատար փոխհամաձայնության հասնել Կոոպերացիայի մասին հռչակագրի իննամսյա երկարացման շուրջ:

Նախարարները նաեւ լավատեսություն են հայտնել, որ ավելի մեծ թվով երկրներ կգնահատեն նավթաշուկաների կայունացումից դրական արդյունքը եւ կմիանան գործադրվող ջանքերին»,­-համատեղ հայտարարությունից մեջբերում է անում ՌԻԱ Նովոստին:

2016 թվականի նոյեմբերին Վիեննայում ՕՊԷՔ-­ի երկրները պայմանավորվել էին նավթի արդյունահանումն օրական ավելի քան 1 միլիոն բարելով կրճատելու շուրջ: Սա 2008 թվականից ի վեր նավթահումքի հանույթի մակարդակի առաջին համաձայնեցված նվազեցումն էր:

ՕՊԷՔ­-ի մեջ չմտնող տասնմեկ երկրներ փոքր­ինչ ավելի ուշ համաձայնեցրել էին իրենց արդյունահանումն օրական միագումար 558 հազար բարելով կրճատումը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ օրական 300 հազար բարելով: Այս համաձայնագրի ճակատագրի շուրջ վերջնական որոշումը կընդունվի մայիսի 25-­ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031