Պուտինն անհրաժեշտ չի համարում քրդական խնդրի շուրջն աշխատանքի ակտիվացումը
Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրդական հարցի լուծման աշխատանքը: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցի ընթաքում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք, ի տարբերություն այլ երկրների, չենք հայտարարում քրդական կազմավորումներին զենքի մատակարարումների մասին, դե նրանք էլ առանձնապես մեր մատակարարումների կարիքը չունեն: Նրանք ունեն այդ զենքն ստանալու այլ աղբյուրներ: Մենք չենք կարծում, թե անհրաժեշտ է ինչոր կերպ ակտիվացնել այդ աշխատանքը»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ այս հարցն ինքը քննարկել է իր թուրք պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ: «Մենք այս հարցը քննարկել ենք Թուրքիայի նախագահի հետ, Նա իր մտահոգությունը հայտնեց այս առնչությամբ, երբ մենք նրա հետ հանդիպեցինք Սոչիում»,-նշել է ՌԴ-ի նախագահը:
Դրա հետ մեկտեղ Պուտինը, մեկնաբանելով սիրիացի քրդերի հետ ռուս մասնագետների շփումների վերաբերյալ հաղորդումները, հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում աշխատանքային շփումներ պահպանել Սիրիայի քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: