Բաժիններ՝

Պուտինն անհրաժեշտ չի համարում քրդական խնդրի շուրջն աշխատանքի ակտիվացումը

Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրդական հարցի լուծման աշխատանքը: Այդ մասին հայտնել է ՌԴ-­ի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցի ընթաքում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք, ի տարբերություն այլ երկրների, չենք հայտարարում քրդական կազմավորումներին զենքի մատակարարումների մասին, դե նրանք էլ առանձնապես մեր մատակարարումների կարիքը չունեն: Նրանք ունեն այդ զենքն ստանալու այլ աղբյուրներ:

Մենք չենք կարծում, թե անհրաժեշտ է ինչ­որ կերպ ակտիվացնել այդ աշխատանքը»,­-ասել է Պուտինը: Նա նշել է, որ այս հարցն ինքը քննարկել է իր թուրք պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ: «Մենք այս հարցը քննարկել ենք Թուրքիայի նախագահի հետ, Նա իր մտահոգությունը հայտնեց այս առնչությամբ, երբ մենք նրա հետ հանդիպեցինք Սոչիում»,­-նշել է ՌԴ-­ի նախագահը:

Դրա հետ մեկտեղ Պուտինը, մեկնաբանելով սիրիացի քրդերի հետ ռուս մասնագետների շփումների վերաբերյալ հաղորդումները, հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում աշխատանքային շփումներ պահպանել Սիրիայի քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս