««Երկիր Ծիրանին» վերցնելո՞ւ է մանդատները». Էդմոն Մարուքյան

«Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կհամագործակցի «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ, եթե նրանք վերցնեն իրենց մանդատները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ միաժամանակ հարցադրում անելով՝ «Երկիր Ծիրանին» վերցնելո՞ւ է մանդատները։ Նա հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանն ԱԺ ընտրություններից հետո հայտարարել էր, որ «Ելքը» չպետք է վերցնի մանդատները։

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Ելքը» երեկ անմիջապես չի արձագանքել Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կատարվածին, Է.Մարուքյանը պատասխանեց, որ անմիջապես հայտարարություն են տարածել, և կրկնեց, որ ամենախիստ կերպով դատապարտում են տիկին Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ կիրառված բռնությունը և գտնում են, որ Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն, այդ բռնությունների համար նյութեր պետք է նախապատրաստվեն Հատուկ քննչական ծառայությունում և պատասխանատուները պատժվեն։

Անդրադառնալով Զ.Փոստանջյանի հայտարարությանը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք են դարձնելու, «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Տարոն Մարգարյանի կյանքն առանց այդ էլ դժոխք է. «Այդքան ընտրակաշառք բաժանած և այդ ճանապարհով ձայներ ապահոված կլանների ու կլանիկների գերին լինել, դրածոն լինել՝ ի՞նչ է նշանակում։ Մեր խմբակցությունը կաշխատի երևանցիների կյանքը թեթևացնել և ամեն ինչ անել, որ ՏԻՄ մարմինն ի վերջո կատարի իր գործառույթը՝ մարդկանց կյանքը հեշտացնելու, և ոչ թե՝ դժվարացնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս