Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի, Հայաստանը պատրաստ է վերադառնալ այդ հաշտեցման գործընթացին:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին Հռոմի պապի ողջյուններն ու իր օրհնությունը փոխանցեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը՝ բարձր գնահատելով հայերի քրիստոնեությունը:
Ինձ համար Վրաստանը լեգենդար երկիր է:
Գասան Հաբիեի խոսքով՝ ցեղասպանության մասին լռությունը նշանակում է սպանել երկրորդ անգամ. «Մեր աշխատավարձը խոսելու համար է: Բայց ոչ միայն խոսել է պետք, այլ նաև գործել: Բավարար չէ, որ հայ ժողովրդի Ցեղասպանությունը դառնա պատմական փաստ: Ժամանակն է, որ կանխարգեման գործում ակտիվ լինենք: Օսմանյան կայսությունը նոր դեմք է ստացել, բայց գործողությունները, քաղաքականությունը նույն է՝ կրոնական փոքրամասնությունների, եզիների դեմ և այլն»:
«Ոչ ոք չի ցանկանում նվաստացնել մարդկանց, հանցագործությունն այս կառավարությունը չի կատարել, այդուհանդերձ հայ ազգի ժառանգորդները պահանջում են ներողություն և սա մի ցավ է, որը պահպանվել է իրենց սրտի և հիշողության յուրաքանչյուր անկյունում»,- ասաց Ամատիդիսը:
Եթե մենք Թուրքիայի հետ ունենանք մեծ մասշտաբների առևտրային հարաբերություններ, ցանկացած այլ հարաբերություններ, միևնույն է, մենք չենք դադարելու Ցեղասպանության մասին խոսել, որովհետև դա իրողություն է: Եվ դա ինքնանպատակ չի, հասկանու՞մ եք: Մենք դրանով չենք փորձում վիրավորել թուրք ժողովրդին: Մենք ուզում ենք, որ այլևս չլինի այդպիսի բան: Իսկ չլինելու ամենաազդեցիկ պայմաններից մեկը նա է, որ նախկինում կատարվածները ճանաչվեն և դատապարտվեն: Կանխարգելումը հենց սա է նշանակում: Նորից եմ ասում. մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա կլինի աննախադեպ իրադարձություն Թուրքիայի համար:
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուան այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան՝ մարդու իրավունքների և ազատությունների հայրենիքը, հավատարիմ մնաց իր կոչմանը, և Թուրքիային կոչ արեց ներողություն խնդրել, քանի որ հաշտեցումը ամենկարևոր քայլն է:
«Ցավում եմ, տխուր եմ, որ ներկայացնում եմ Միացյալ Թագավորության խորհրդարանը, որը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը, սա ամոթ է»,- ասաց Քոքսը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին կազմակերպչական ու անվտանգության ապահովման միջոցառումներ են ընթանում` հայ իրականության մեջ տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունից` Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունից առաջ:
Թուրք իրավապաշտպանը կարծում է, որ նախևառաջ պետք է առանց պայմանների սահամանները բացվեն, և պետք է ընդունվի այն, որ խնդիրը մարդակային խնդիր է. «Այո, կարևոր է, թե մնացվածն ինչ են ասում, բայց ես այդքան էլ չեմ կարծում, որ Թուրքիան պետք է ինչ-որ քայլ անի ուրիշ պետությունների արած քայլերով: Թուրքիան պետք է դա անի՝ իր ներքին մղումներից ելնելով և Թուրքիան ունի այդ ուժը: Ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է, որպեսզի այս երկու պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսություն սկսվի»:
Կազմակերպությունը կարծում է, որ Ադրբեջանի բանտերում գտնվում են առնվազն 20 «խղճի բանտարկյալներ»:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Գերմանիայի Բունդեսաթագի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Ալբերտ Վեյլերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ են Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունմանը:
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հղած ուղերձը հրապարակվել է 9 լեզվով՝ ներառյալ թուրքերենը:
«Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի տարիների տեղի ունեցած հանցագործությունների մասին»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լեգիչևը:
«Երկար տարիներ Օսմանյան կայսրությունում հայեր են ապրել և Ցեղասպանության են ենթարկվել, բայց Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Թուրքաին պետք է ճանաչի և ներողություն խնդրի հայերից: Մենք դրա համար այստեղ ենք եկել, Թուրքիան ստիպված է ճանաչել Ցեղասպանությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի Կանաչների կուսակցության համանախագահ Նաաջի Սյոնմեսը:
«Չեխիան հայ ժողովրդի կողքին է».- այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին հայտարարեց Չեխիայի խորհրդարանի փոխնախագահ Զդենեք Շկրոմախը:
Ալիևի փաստաբանները դատավճիռը որակել են որպես ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված:
Օլանդն այդ մասին հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պատգամավորները պարտավոր են հիշեցնել, որ ցեղասպանությունը ամենավայրագ հանցագործությունն է մարդկության դեմ և մենք պարտավոր ենք հիշեցնել, որ պետք է լրջորեն ընդդիմանալ ժխտողականությանը, ռասիզմին, և սա լավագույն կանխարգելման մեխանիզմն է: Չկա խաղաղություն առանց արդարության»:
Սակայն մեր հարևանը Ռուսաստանն է:
Մեկ հարյուրամյակ առաջ հայերը մահացան միայն հայ լինելու համար, միայն քրիստոնյա լինելու պատճառով, հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ, որը հպարտ է իր պատմական մեծագույն ժառանգությամբ: Հայերդ, մենք՝ լեհերս, երոպացիներս, գիտենք, որ կարող ենք կերտել ապագա՝ թիկունքը շրջելով դեպի անցյալը: Այս ժողովը պետք է կոչ ուղղի համայն աշխարհին, նրանց, ում ձեռքերում է Ձեր երկրի ապագան, իմ երկրի ապագան, Եվրոպայի ապագան, աշխարհի ապագան:
Որքան շատ ընկերներ ունենանք բանակցային սեղանի շուրջ, այնքան ավելի պաշտպանված կլինենք:
«Վերջերս բազում նոր փաստարկներ և նոր քննարկումներ են առաջ եկել, դա բաց է: Ես կարծում եմ, որ վաղը մենք որոշում կունենանք, մենք կտեսնենք, ինչ որոշում է կայացվում
«Սոսկալի փորձառությունը, վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն է աել, մեզ վրա պարտականություններ է դնում: Դրանք առաջին հերթին այն են, որ չպետք է նան բան կրկնվի: Մենք ասում ենք՝ չպետք է կրկնվի, բայց կրկնվում է: Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը»:
Թուրքիան կարևոր դեր է խաղում 1915 թվականի փաստերի ճանաչման մեջ:
Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Ուրբաթ օրվա համար Պուտինը պլանավորել է Երևանում երկկողմ հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հետ:
Քերին այս մասին հայտարարել է երեկ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով: