
Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան. Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ամեն դեպքում, ներկայում հրադադար է հայտարարված, այն պահպանվում է։ Եթե կան կրակոցներ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են: Հանուն օբյեկտիվության պետք է խոստովանել, որ դրանք մինչ այդ էլ եղել են։ Սակայն ծանր տեխնիկայի, հրետանու և այլնի մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան»,- ասել է Մեդվեդևը։