Ցուցարարները նամակի մեջ 1 դոլար դրեցին և գցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան փոստարկղը

Այսօր ինչպես և նախատեսված էր` մի խումբ ՀՀ քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ միջազգային կառույցների: Ցույցի մասին հայտարարությունում նախապես նշված էր, որ այն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան, սակայն միայն Մինսկի Խմբի համանախագահներին չի վերաբերում, այլ նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԽԽՎ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ կառույցներին և երկրներին։
Ցուցարարները նախ քայլեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որպեսզի հանձնեն իրենց պահանջները ամբողջացնող նամակը: Ֆրանսիայի դեսպանատանը նրանց դիմավորեց անվտանգության աշխատակիցը, որը խոստացավ նամակը փոխանցել ղեկավարությանը:

Իսկ ահա Ռուսաստանի դեսպանատանը նույնիսկ անվտանգության աշխատակիցը նրանց չդիմավորեց: Ցուցարարները որոշեցին նամակի մեջ 1 դոլար դնել և դնել դեսպանատան դիմաց գտնվող փոստարկղում:

Այդպես նրանք իրենց բողոքը հայտնեցին նաև առ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Այնուհետև որոշեցին գնալ «Մարիոթ» հյուրանոց, որտեղ նախատեսված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը:

Այնտեղ նրանք հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որին փոխանցեցին պահանջագրի 3 օրինակ, որպեսզի հանձնի համանախագահներին. Դեսպանը խոստացավ փոխանցել այն:

Կարդացեք նաև

Այսպիսով, ՀՀ քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտեցին միջազգային անգործության դեմ:

Ցուցարարները պաստառները փակցրել էին համանախագահների ավտոմեքենաների վրա:

Akcia-hamanaxagahner11 Akcia-hamanaxagahner10 Akcia-hamanaxagahner9 Akcia-hamanaxagahner8 Akcia-hamanaxagahner7 Akcia-hamanaxagahner6 Akcia-hamanaxagahner3 Akcia-hamanaxagahner2

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս