
Ադրբեջանը շարունակում է իր զինծառայողների դիակները դուրս բերելու գործողությունը. ԿԽՄԿ-ն նրանց դիակներ է փոխանցել

Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-5-ին առաջնագծում սպանված զինծառայողների դիակները դուրս բերելու աշխատանքները ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական բաժանունքի աշխատակիցների մասնակցությամբ սկսվել եւ արդեն իրականացվել է ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն:
Ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը հայտնել է, որ ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս արեւելքում գտնվող Թալիշ գյուղի մոտ Ադրբեջանի հետ հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացված 7 ադրբեջանցի զինծառայողի դիակ են հանձնել ադրբեջանական կողմին, ու որ
ԿԽՄԿ-ի հայկական բաժանմունքի աշխատակիցները ապրիլի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմին են հանձնել եւս մեկ զինծառայողի դիակ: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` ներկա դրությամբ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է ոչնչացված 89 եւ 6 անհայտ կորած զինծառայող: