
«Այս ճակատամարտում մենք նորից կհաղթե՛նք, թեկուզև մեզ հատուկ փնթի ձևերով»

ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ճակատամարտում մենք նորից կհաղթե՛նք, թեկուզև մեզ հատուկ փնթի ձևերով:
Այդ հաղթանակին մեզ կտանի կա՛մ իշխանությունը՝ արմատապես փոխելով իր վերաբերմունքը ժողովրդի, կյանքի ու դրա արժեքների նկատմամբ, կա՛մ այն իր տեղը կզիջի ուրիշներին:
Երկրորդ դեպքում ինքնամաքրման խնդրի ամբողջ ծանրությունը կմնա հասարակության ուսերին:
Սա ո՛չ քարոզչություն է, ո՛չ կանխատեսում, և ո՛չ էլ գուշակություն:
Մի մարդու համոզմունք է, ով ժամանակ ու ջանք չի խնայել ճանաչելու ամենն ու բոլորին, ու նորից հստակ տեսնում է հաղթանակի ճանապարհը»: