
Դեն Բիլզերյանը զինում է Ղարաբաղի բանակը. ադրբեջանական կայքերի հերթական «բացահայտումը»

Ադրբեջանական oxu.az կայքը «ցնցող նորություն» է հրապարակել այն մասին, որ հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զենքով աջակում է ղարաբաղցիներին:
Ադրբեջանական կայքն իբր թե հղում է կատարում հայերին, որոնք այդ մասին գրել են ֆորումներից մեկում:
Նշվում է, որ Դենը ԼՂՀ-ի բանակին տրամադրել է դիպուկահարների համար նախատեսված 30 հատ M82 Barret ինքնաձիգ, 50 M110 ինքնաձիգ ու գիշերային տեսահսկման համակարգեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական baku.ws կայքը հրապարակել էր հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի` ԼՂՀ ՊԲ դիրքերում իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի տեսանյութը` Նազենիին ներկայացնելով իբրև վարձու դիպուկահար: ««Հայերը, որոնք ի վիճակի չեն մարտնչել Ադրբեջանի բանակի դեմ երես առ երես, պաշտպանվում են` ճակատ ուղարկելով կանանց, երեխաներին եւ ծերերին»,- գրել էր baku.ws-ը: