
ԱՄՆ-ում կես տարեկան ջրադահուկորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 6 ամսական բնակչուհին ամենափոքր տարիքի մարզիկն է դարձել, որն զբաղվում է ջրադահուկային սպորտով: Ռեկորդի տեսագրությունը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
Զալա Սանկտ-Օնժը ջրադահուկներով անցել է շուրջ 209 մետր:
Այսպիսով փոքրիկը, որն ընդամենը 6 ամսական 27 օրական է, գերազանցել է նախորդ ռեկորդը: Այն սահմանվել էր ամերիկացի Փարքս Բոնիֆեյը, երբ 6 ամսական 29 օրական էր: