«Դա իմ անձնական որոշումն է եղել». Վահան Բաբայանը՝ ԵԽ ԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմից դուրս գալու մասին:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Վ. Բաբայանը նշեց, որ դա եղել է իր անձնական որոշումը:

«Դա իմ անձնական որոշումն է եղել՝ դուրս գալ պատվիրակության կազմից, որևէ մեկն ինձ չի ասել կամ չի խնդրել, նման քննարկում ընդհանրապես չի եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որևէ անդամի հետ, դա եղել է զուտ իմ անձնական որոշումը»,- նշեց Վ. Բաբայանը:

Նա պարզաբանեց, որ այս որոշումը կայացրել է, որպեսզի կարողանա ավելի շատ մասնակից լինել իր կուսակցության կազմավորման գործընթացներին. «Կարծում եմ՝ խմբակցությունը կառաջարկի արժանավոր պատգամավորի, ով կկարողանա մեր երկիրը ներկայացնել. ինչքան տեղյակ եմ, դա Միքայել Մելքումյանն է լինելու, ոը, ես վստահ եմ, որ շատ բարձր մակարդակով կներկայացնի մեր պետությունը ԵԽ ԽՎ-ում»: Նա նաև նշեց, որ իր՝ Ռեֆորմիստների կուսակցության համագումարը նախատեսվում է հունիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031