Բաժիններ՝

Ռուսաստանը կխնդրի Թուրքիային օգնել բացահայտել Սու-24-ի ռուս օդաչուի սպանությունը

Ռուսաստանը կխնդրի Թուրքիային ցուցաբերել իրավական օգնություն՝ հետաքննելու Սիրիայում սպանված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության հանգամանքները, ում ինքնաթիռը խոցվել էր թուրքական կործանիչների կողմից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Կարծում եմ, որ պետք է դա անել (դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին)։ Հետաքննությունն ինքնին դա ենթադրում է։ Կարծում եմ՝ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնային խորհրդում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվել են Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո: Օդաչուն հասցրել էր կատապուլտ կատարել, սակայն սպանվել էր օդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս