
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման օրը հայտնի է

Հայտնի է դարձել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման օրը: Այս մասին APA-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Բրյուսելում:
Ուորլիքը նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին՝ Փարիզում: