Արդյոք Ղարաբաղում սպասո՞ւմ են Սամվել Բաբայանին. ի՞նչ զարգացումներ սպասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան եւ նախօրեին էլ հարցազրույցում ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Արցախ:

Երեկ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կամ Արցախի մեկ այլ պաշտոնյա պատրաստվում է ընդունել հայրենիք վերադարձած Սամվել Բաբայանին, եւ հնարավո՞ր է՝ նրան որեւէ պաշտոն առաջարկեն:

«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Չեմ կարծում, որ ներկա դրությամբ այդպիսի բան ծրագրավորվել է: Ինչքան գիտեմ՝ իր կողմից չի եղել դիմում ինչ-որ տեղ աշխատելու կամ ծառայելու: Հետո ունենք բազմաթիվ գեներալներ` արցախյան պատերազմի միջով անցած, որոնք հիմա թոշակի են. մեկը զբաղվում է իր անձնական գործերով, մյուսը՝ հասարակական, մյուսը երբեմն հրապարակումներ է կատարում: Այսինքն՝ այսպես նորմալ իրավիճակ է, որեւէ արտառոց բան այստեղ չկա»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս