![](/banners/BeFunky-design.jpg)
Ուժայինները խուզարկություններ են իրականացնում Սաակաշվիլիի գրասենյակում
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Vrast-2.jpg)
Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի աշխատասենյակներից մեկում Ուկրաինայի անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում, հայտնում է «Դումսկայա» կայքը:
Պարբերականի տեղեկություններով՝ խուզարկություններ են կատարվում նաև Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական-խորհրդական, Վրաստանի նախկին գլխավոր հյուպատոս Թեյմուրազ Նիշնիանիձեի աշխատասենյակում և տանը, ինչպես նաև «Հանուն Օդեսայի» հիմնադրամի գրանցման վայրում:
Հաղորդվում է, որ իրավապահները հետաքրքրվում են հիմնադրամի գործունեությամբ, որի ղեկավարն է Նիշնիանիձեն: