Սիրիացի ապստամբների հրամանատարներից մեկը, ով պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, քննադատել է ջիահադիստների դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի կողմից չափավոր ընդդիմության մարտական պատրաստվածության ծրագիրը:
Մեքսիկայի Գերերո նահանգում գտնվող Ակապոլկո զբոսավայրը հայտնվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում, գրում է Terra Mexico-ն:
Freedom House-ի ղեկավար Մարկ Լագոն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել Վաշինգտոնին ու Արևմուտքին կոշտ արձագանքել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումներին ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերին, հայտնում է Contact.az-ը:
«Արևմուտք-ՌԴ հարաբերությունները լարման միտում ունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը:
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է է 2016-2020 թվականներին Ադրբեջանի հետ գործընկերության շրջանակային փաստաթուղթը (CPF), որը հաստատվել էր ՀԲ-ի տնօրենների խորհրդի կողմից այս տարվա հուլիսի 21-ին, հայտնում է Contact.az-ը:
Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած ծանուցում՝ դրական թե բացասական, քանի դեռ նրա անունը հայտնվում է խորագրերում:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռոնցին Իրանի նախագահ Ռասան Ռոուհանիին հրավիրել է Իտալիա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում լայնամասշտաբ գործողություններ իրականացնել ԴԱԻՇ-ի դեմ:
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մալայզիայում կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի հետ հանդիպել էր օգոստոսի 3-ն Քաթարում:
Թեհրանում իտալացի ու իրանցի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքում տեղի է ունեցել փոխընբռնման հուշագրի ստորագրում: Տվյալ համագործակցության շրջանակում Իտալիան 2 մլրդ դոլար կտրամադրի Իրանում ապահովագրական նախագծերի իրագործման համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Թուրքիայում բնակվող քրդերն անհանգստացած են. նրանց խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված պայքարի հովանու ներքո Թուրքիայի ղեկավարությունն իրականում հարվածներ է հասցնում ահաբեկիչներին դիմակայող քրդերին:
ԱՄՆ-ն ու Թուրքիան, որոնք ծրագրում են ԴԱԻՇ-ից ազատել ու Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի, թույլ չեն տա այդ հատվածում քուրդ զինծառայողների մուտքը, գրում է Wall Street Journal-ը: Այդ հատվածում բնակվում են հիմնականում թուրքմեններ ու արաբներ: Պաշտոնական Անկարան անհանգստացած է, որ քուրդ զինյալները կմտնեն այդ տարածք ու այդտեղից դուրս կհանեն տեղացիներին:
ԱՄՆ-ում կազմվել է երկրի նախագահի աթոռին հավակնող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչների տասնյակը, ովքեր մասնակցելու են առաջին մեծամասշտաբ հեռուստատեսային բանավեճերին, որոնց համար եթեր է տրամադրել Fox News հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հաստատել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի որոշումը ու երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:
Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար՝ միանշանակ հիմնավորված կարելի է համարել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ նորմալ» է վերաբերվում ՌԴ Կոմունիստական կուսակցության նախաձեռնությանը՝ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկել եկամուտները թաքցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները Հայաստանում սովորում են արագ հրաձգության հիմունքները, տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Գերման Ստերլիգովի նկատմամբ կարող են միջազգային հետախուզում հայտարարել ու ձերբակալել հայկական սահմանին, այդ պատճառով էլ նա չի շտապում վերադառնալ Ռուսաստան, հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը:
Դեղին մակարդակը հիդրոմետծառայությունների նախազգուշացման միջին մակարդակն է, որը մատնանշում է պոտենցյալ վտանգավոր եղանակ: Տվյալ դեպքում այն վտանգավոր է հրդեհների առաջացման տեսանկյունից:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 7-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել է Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը, ԱՄՆ-ն սկսել է համատեղ հաստատության նախապատրաստական միջոցառումները:
«Ամենակարևորը, որ մեզ հաջողվել է այնտեղ ձեռք բերել լեռնային գետակով աշխատող հին ալրաղաց: Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր ալյուր, թխում ենք տնական հաց: Այնտեղի պանիրները անչափ համեղ են, գինին աստվածային է: Մենք այնտեղ դեռ մեծ տնտեսություն չունենք՝ միայն ալյուր ու փուռ: Պանրագործարանը պատկանում է տեղացիներին, խաղողի վազերը՝ նույնպես: Մենք նրանց հետ պայմանավորվել ենք, որ նրանց արտադրանքը մեր բրենդի ներքո վաճառելու ենք Ռուսաստանում»:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyеt թերթը, Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:
Բոլոր ՀՀԿ-ականներին հանձնարարվել է սկսել սահմանադրական հանրաքվեի անցկացման համար շտաբներ հիմնել:
Հայտնաբերվել են երկու մարդկանց մարմինները, որոնք անհետ կորած էին համարվում Թբիլիսի կենտրոնում ծագած հրդեի հետևանքով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովին, ում ձերբակալել են նախօրեին իր 6 երեխաներին ու հղի կնոջը սպանելու կասկածանքով, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
«Լեհաստանը չի փոխի իր քաղաքականությունն «Արևելյան գործընկերության» հանդեպ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի փորձագետ, լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
Թուրք գյուղացիները ստիպված են դաշտերում թողնել փտելու հարյուրավոր տոննա ձմերուկ, որոնք անգամ չեն կարողանում վաճառել 1 կգ-ը 3,5 ցենտով, հայտնում է TASS-ը:
Apple կորպորացիան կվերածվի բջջային կապի վիրտուալ օպերատորի (MVNO) ու կսկսի տրամադրել համապատասխան ծառայություններ, հայտնում է Business Insider-ը: Քանի որ ընկերությունը չունի համապատասխան բջջային ենթակառուցվածքներ, այն ծառայությունները կգործարկի այլ օպերատորների ցանցերում:
ԵՄ-ն ու Վիետնամը համաձայնության են եկել ազատ առևտրի գոտու վերաբերյալ 2,5 տարվա բանակցություններից հետո: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրությունում: