Բաժիններ՝

Բելգիայում նախազգուշացում է հայտարարվել սպասվող ահաբեկչությունների մասին

Բելգիայի ոստիկանությունը հունիսի 15-ին բերվել է պատրաստականության բարձր վիճակի երկրում ահաբեկչությունների նոր շարքի նախապատրաստության լուրերի պատճառով: Այս մասին gazeta.ru-ին հայտնել են Բրյուսելի Ռազմավարական հետազոտությունների և անվտանգության կենտրոնից:

Նշվում է, որ երկրի հակաահաբեկչական ծառայությունը նախազգուշացում է տարածել իրավապահների շրջանում: Այդ տվյալների համաձայն՝ ԴԱԻՇ-ի նվազագույնը 2 ահաբեկչական բջիջ է Սիրիայից ներթափանցել ԵՄ:

Տվյալների համաձայն՝ նրանցից մեկը ահաբեկչություն է կազմակերպում Բելգիայում, մյուսը՝ Ֆրանսիայում: Ահաբեկիչներն արդեն զենք ու այլ սարքավորումներ են ստացել ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտնում են բելգիական հատուկ ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս