![](/banners/BeFunky-design.jpg)
Ուզբեկստանը ժամանակավորապես փակել է սահմանը հարևան երկրների համար
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/630_360_1465973639-7938-foto-litetripru.jpg)
Ուզբեկստանը կասեցրել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը հարևան Ղրղըզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ուզբեկստանի պետական սահմանային ծառայությունը:
Արգելքը կգործի հունիսի 15-25-ը: Գերատեսչությունը չի բացատրել, թե ինչու են երկրի իշխանությունները նման միջոցառման դիմում:
Ղրղըստանում ենթադրում են, որ Ուզբեկստանի քայլերը կապված են երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման հետ՝ կապված երկրում հունիսի 23-24-ը կայանալիք ՇՀԿ-ի գագաթաժողովի անցկացման հետ: