![](/banners/BeFunky-design.jpg)
Մարսելում մահացել է ռուս երկրպագուների կողմից ծեծված անգլիացի տղամարդը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1832232.jpg)
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մահացել է 51-ամյա անգլիացի երկրպագուն, որը տուժել էր մինչ «Եվրո-2016» խաղը ռուսների հետ կռվի հետևանքով, հայտնել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Դանիիլ Բոլտակսը:
Նա հայտնել է, որ կատարվելու են քննչական գործողություններ: Ծեծի հետևանքով տղամարդը ստացել էր գլխի վնասվածք և հայտնվել կոմայի մեջ, հայտնում է Daily Mail-ը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ տղամարդուն ծեծել են մետաղական ձողով: