Բաժիններ՝

Ֆրանսիայում մոտ ժամանակներս հնարավոր են նոր ահաբեկչություններ. Ֆրանսիայի վարչապետ

Մոտ ժամանակներս Ֆրանսիայում հնարավոր են նոր ահաբեկչություններ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:

«Միանգամայն ակնհայտ է, որ Ֆրանսիան հետագայում կբախվի նոր ահաբեկչությունների, քանի որ մենք ստիպված ենք հակազդել ահաբեկչական կազմակերպությանը, որը ստիպված լինելով նահանջել Սիրիայում և Իրաքում՝ իր գործողությունները տեղափոխում է մեր երկրներ՝ դրանց հաղորդելով տարբեր ձևեր»,- ասել է Վալսը:

Նա հավելել է, որ նման պայմաններում հարկավոր է շարունակել գործել՝ ահաբեկիչներին առնելով օղակի մեջ՝ ոստիկանությանն ու ժանդարմերիային, ինչպես նաև հետախուզությանն ապահովելով բոլոր հնարավոր միջոցներով:

Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երեկ Փարիզում իսլամիստ արմատականը սպանեց ոստիկանության սպային և նրա կնոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս