![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում. Սերգեյ Շոյգու
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/sergey_shoygu_231013.jpg)
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում:
Նա նաև բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում:
Զաքիր Հասանովը, իր հերթին, բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը: Նա Շոյգուին հրավիրել է Ադրբեջան: