![](/banners/BeFunky-design.jpg)
Այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ հաջորդ նախագահին
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/orig-710x4001465978593ali-hamenei-1465978339.jpg)
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Իրանը կայրի այդ փաստաթուղթը, հայտնում է Associated Press-ը:
«Մենք չենք խախտում պայմանագիրը, սակայն եթե մյուս կողմն այն խախտի, եթե ոտնատակ տա այդ համաձայնագիրը, ապա մենք այն կայրենք»,- ասվում է Խամենեի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Փորձագետների կարծիքով՝ Խամենեի հայտարարությունը առաջին հերթին ուղղված է ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, որը քննադատում է միջուկային պայմանագիրն ու խոստացել է այն վերանայել:
Այաթոլլայի խոսքով՝ Թեհրանն իրականացրել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ը ձգձգում է՝ կապված բանկային ոլորտի սահմանափակումների չեղյալ հայտարարման, ինչպես նաև իրանական հաշիվների ապասառեցման հետ: