Բաժիններ՝

Ադրբեջանում ուժի մեջ է մտնում համաներման մասին ակտը. բանտերից դուրս կգա 3500 դատապարտյալ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այսօրվանից Ադրբեջանում ուժի մեջ կմտնի Միլի մեջլիսի (խորհրդարան) ընդունած համաներման մասին ակտը, որը առնչվելու է 10 հազար դատապարտյալի, որոնցից 3500-ը ազատ կարձակվի բանտերից:

Համաներման մասին ակտն ընդունվել էր մայիսի 28-ին տոնվող Հանրապետության օրվա կապակցությամբ: Օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից:

Համաներման մասին ակտի իրականացման ժամկետը 4 ամիս է:

Համաներման են արժանացել հասարակության համար ոչ մեծ վտանգ ներկայացնող հանցագործություններ կատարած անձինք: Միաժամանակ, կան նաև սահմանափակումներ՝ համաներումը չի տարածվելու ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա: Համաներումը գրեթե չի առնչվել քաղբանտարկյալներին:

Սա 2007-ից ի վեր արդեն չորրորդ համաներումն է, որ անցկացվում է Ադրբեջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս