Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Մերձբալթյան երկրներում ու Լեհաստանում կտեղակայի գերմանացի, բրիտանացի և ամերիկացի զինվորականների

ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում և Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից զինծառայողների: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննես Հանսոն:

«Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, սակայն հիմա արդեն կան պայմանավորվածություններ, որ մեր ծրագրի ժամանակ կտեղակայվի 4 գումարտակ Լեհաստանում և մերձբալթյան հանրապետություններում: Դրանք բաղկացած կլինեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի զինծառայողներից: Դեռևս պարզ չէ, թե որ երկիրը որ հանրապետությունում կտեղակայվի»,- ասել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս