Բաժիններ՝

Ռուսաստանը կպահպանի ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ. Շոյգուն՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:

«Մենք կցանկանայինք հետագայում ևս պահպանել մեր ռազմավարական գործընկերությունը»,- ընդգծել է Շոյգուն:

Ռուս նախարարն ընդգծել է, որ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է ավելի քան 50 պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: «Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը մեզ բավարարում են: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթական հարցով ուղղությունը»,- ասել է Շոյգուն:

Նա հիշեցրել է որ բազմաթիվ հայ զինվորականներ ուսում են ստանում ռուսական ռազմական բուհերում, այս տարի ներկայացվել է ավելի քան 200 սպայի ուսուցման հայտ:
«Մենք պատրաստ ենք աջակցել»,- հավաստիացրել է Շոյգուն:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ուրախ է հանդիպման և պաշտպանական համագործակցության որոշ հարցերի վերաբերյալ քննարկման համար:

«Կարծում եմ՝ մեր շարունակական հանդիպումները և համատեղ միջոցառումները դարձել են բարի ավանդույթ և վկայությունն են այն բանի, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում դինամիկ կերպով զարգանում է»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ նման համագործակցության վկայությունն է ռուսական օգնությունը Երևանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս