Բաժիններ՝

Անկարայի մետրոյում կարող են հայտնվել կանանց համար նախատեսված վագոններ

Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկը հարցում է անցկացրել Թուրքիայի մայրաքաղաքի կանանց շրջանում, թե արդյոք հարկավոր է մետրոյում ունենալ կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին վագոններ: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, այդ գաղափարին հավանության է արժանացրել հարցվածների 52 տոկոսը:

Գեկչեկը համապատասխան հարցաթերթիկը տեղադրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Հարցմանը մասնակցել է շուրջ 80 հազար մարդ:

«ճապոնիայում նման համակարգ գործում է, որը կոչված է կանանց մետրոյում ազատել ոտնձգություններից: Ի՞նչ կասեք, արդյո՞ք նման բան արժե փորձել Անկարայում»,- հարցրել էր թուրք քաղաքապետը իր հետևորդներին:

Թուրքիայի տրանսպորտում բավական սուր է դրված ոտնձգությունների հարցը: Բազմաթիվ կանայք բողոքում են ավտոբուսներում և մետրոյում տղամարդկանց անվայել պահվածքից:

Կանանց համար մետրոյի առանձին վագոններ ու ավտոբուսներ ունենալու հարցը ակտիվորեն քննարկվում է նաև Ստամբուլում, որը Թուրքիայի առավել խիտ բնակեցված քաղաքներից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930