ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դեմ է արտահայտվել եվրոպական բանակի ստեղծմանը
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել է, որ չի աջակցում եվրոպական բանակի ստեղծմանը։
Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրոպական հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը նախկինում հայտարարել էր, որ ԵՄ-ն աջակցում է 100,000 զինվորից բաղկացած մշտական եվրոպական բանակի ստեղծմանը և կոչ է արել եվրոպական երկրներին քննարկել Եվրոպական անվտանգության խորհուրդ ձևավորելու հնարավորությունը։
«Ես չեմ աջակցում եվրոպական բանակի գաղափարին։ Ես շարունակում եմ հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի գաղափարին՝ Միացյալ Նահանգների հետ միասին. դա առաքինի և փորձառու դաշինք է։ Ապագայում հնարավոր են մասնակի վերակողմնորոշումներ, և մենք ճկուն կերպով կհարմարվենք։ Ավելին, եվրոպական ներդրումների շնորհիվ մենք այժմ կունենանք ավելի շատ ֆինանսավորում, ինչը թույլ կտա ավելի սերտ համագործակցություն ունենալ պաշտպանական արդյունաբերության հետ»,- ասել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
