Բաժիններ՝

Վրաստանը և ԱՄՆ-ն քննարկել են հարաբերությունների վերագործարկումը և տարածաշրջանային կայունությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վրաստանը և ԱՄՆ-ն կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ սահմանեց մի քանի վրացի պաշտոնյայի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացումը պայմանավորված

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս