Արինա Սաբալենկան Australia Open-ի եզրափակչում է
Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան հաղթեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
Սաբալենկան հաղթել է 6-2, 6-3 հաշվով։ Եզրափակչում բելառուսուհ թենիսիստուհին կմրցի Ելենա Ռիբակինայի և Ջեսիկա Պեգուլայի միջև խաղի հաղթողի հետ։
Սաբալենկան կխաղա Ավստրալիայի բաց առաջնության իր չորրորդ անընդմեջ եզրափակչում։
