Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատմել է, թե ում վրա կազդեն Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք կապված են վերջին բողոքի ցույցերի հետ, կուղղվեն Իրանի կառավարության անդամներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

«Այսօր մենք կընդունենք եվրոպական պատժամիջոցներ այդ բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ։ (Այս պատժամիջոցները կներառեն – խմբ.) կառավարության անդամներին, դատախազներին, ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին և ինտերնետի բլոկավորման համար պատասխանատուներին։ Ավելի քան 20 անհատների և կազմակերպությունների ակտիվները կսառեցվեն, և նրանց կարգելվի մուտք գործել եվրոպական տարածք»,- ասել է Բարոն ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։

Ֆրանսիացի նախարարը հավելել է, որ Փարիզը կաջակցի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031