«Իմ հրապարակային գոհունակությունն եմ հայտնել Ալիևին․ եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ, դիզվառելիք, չեմ կարծում, որ պետք է Ադրբեջանին դատափետենք». Փաշինյան

Այսօրվա ճեպազրույցում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց՝ ինչո՞ւ էր Ալիևից շնորհակալ Վահագն Խաչատուրյանը, արդյո՞ք ինքը նույնպես երախտապարտ է Ալիևին։

«Ես կայացված մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունն եմ արտահայտել։ Մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք»։

Մեկ այլ հարցին էլ, թե՝ ասում եք՝ վեհափառն անվտանգության սպառնալիք է, ձեր թիմակիցներն էլ ասում են՝ Մայր Աթոռն են ազատագրելու։ Ե՞րբ եք պատրաստվում պայքարել իրական սպառնալիքների դեմ, ե՞րբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, Ներքին Հանդում և Վարդենիսում հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Եթե ասելու եք, որ սահմանազատման գործընթացը ցույց կտա, դա նշանակո՞ւմ է, որ դուք այդ տարածքները վիճելի եք համարում, Փաշինյանն արձագանքեց՝  նշելով, որ այդ հարցը կլուծվի դելիմիտացիայի պրոցեսների շրջանակներում։

«Եվ համոզված եմ՝ կլուծվի»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս