Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Շերամի փողոցում գործող անձեռոցիկների արտադրամասում, ժամանել է հրշեջների 12 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 90/6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ, 4-րդ, 12-րդ, 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական կենտրոնի հերթապահ խումբը։

Այս պահին 11 հրշեջ-փրկարարական բրիգադները պայքարում են կրակի տարածման դեմ. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031