ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգ այցի շրջանակներում քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:
