Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է առնվազն 73 մարդ

Միացյալ Նահանգներում սաստիկ ձմեռային եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Այս մասին հայտնում է ամերիկյան CBS-ը։

Մեկ այլ լրատվամիջոցի՝ ABC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում մոլեգնող ձնաբուքն ազդել է ավելի քան 200 միլիոն մարդու վրա։ Հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ում չեղարկվել են հազարավոր չվերթներ, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, սառցակալած ճանապարհների պատճառով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել։

Reuters-ը գրում է, որ ավելի քան 296 հազար սպառող ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս