Վրաստանի գյուղերը տուժել են հորդառատ անձրևներից
Հորդառատ անձրևը, որը Վրաստանի կենտրոնական հատվածում շարունակվել է գրեթե 4 ժամ, լրջորեն վնասել է Իմերեթի շրջանի գյոււղերը: Կվիրիլա գետը դուրս է եկել ափերից ու ողողել 8 գյուղ: Վնասվել են նաև ճանապարհներ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Սպետի գյուղում, որը հայտնվել է ջրհեղեղի էպիկենտրոնում:
Ջրի հոսանքները լցվել են գյուղացիների տների առաջին հարկերը, վնասել ցանքատարածություններն ու այգիները, վնասվել է ավտոճանապարհը, հայտնում է Interfax-ը:
Նման իրավիճակ է նաև շրջանի մյուս՝ յոթ գյուղերում, որտեղ տարերային աղետը զգալի վնաս է հասցրել տեղացիներին: