ՀՀԿ-ն այսօր և վաղը ոչինչ չի նախատեսում անել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: 168.am-ին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակին։ Նման գնահատական են տվել երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում բանակցություններն սկսելիս, հայտնում է TASS-ը։
«500 հազար դրամ գրավ եմ մուծել դատախազությունում, որպեսզի «հաց բերողին» ազատեն»,- այսօր ՀՎԿ ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին ասաց Հեղինե Բիշարյանը` հավելելով, որ անձամբ այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:
Ռուսաստանը ստուգում է արևմտյան երկրների ամրությունը հակազդեցությանը՝ միջամտելով միջազգային հակամարտություններին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում է The Guardian-ը։
Երկար դադարից հետո Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» փակ ակումբի անդամները կհանդիպեն այսօր։ 168.am-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին բավական ակնհայտ պասիվությամբ աչքի ընկնող ակումբի այսօրվա ժամը 18:00-ի հյուրը կլինի ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը։
Ամերիկյան New Yorker շաբաթահանդեսի հերթական համարը մարտի 6-ին լույս է տեսել շապիկին ռուսերենով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով:
«Շատ սրտաբուխ, շատ կառուցողական, դաշինքի անդամները ներկայացնում են ծրագիրը, դրա առաջնահերթությունները, հարցուպատասխանի ձևաչափով նաև պատասխանում մարդկանց հուզող հարցերին, գույքագրում առկա խնդիրները՝ հետագայում դրանց անդրադառնալու նպատակով։ Շատ դրական և արդյունավետ են հանդիպումները»,- ասաց Ի.Տոնոյանը։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն այսօր քարոզարշավ կիրականացնի Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում։ Ինչպես 168.am-ին հայտնեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, ժամը 12։30-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչները կլինեն Ապարանում, ժամը՝ 14։00-ին՝ Աշտարակում, ժամը 16։00-ին՝ Ուջանում, ժամը 18։00-ին՝ Թալինում։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ, հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կմեկնեն Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Սիրիայում ռուսական զորքերի խմբի կազմում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 23-ամյա Իվան Սլիշկինը, հայտնում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր թիմի անդամների և ռուս պաշտոնյաների միջև երբեմնի գաղտնի հարցերը «վհուկների որս» են։
Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով հոսպիտալից ստացված տեղեկությանը։
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստում որոշում են կայացրել ընդունել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իսրայելի ոստիկանության քննիչներն այսօր, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ իրականացվում է երկու հետաքննություն, որոնք կարող են հարուցել նրա հրաժարականը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ոչ մի փոփոխություն ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով չկա, նրան հնարավորություն է ընձեռվել ազգականների հետ կապ հաստատել հեռախոսով, հայտնել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ձերբակալված բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին։
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը այսօր կուղևորվի Բիշքեկ, որտեղ մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը ոչ մի կոնկրետ բան նկատի չի ունեցել՝ խոսելով Վրաստանում փախստականների ընդունման կենտրոնների հնարավոր բացման մասին, հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի 33-ամյա մի քաղաքացի՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են երեք ակտիվիստի, որոնք կամրջի վրա ամրացրել են «Պուտինը պատերազմ է, Պուտինը մահ է» գրությամբ պաստառ, հայտնում է ОВД-Инфо-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ դժգոհ է իր թիմի ռեակցիայից՝ կապված «Ռուսաստանի հետ կապերի» հետ, հայտնել են ԶԼՄ-ները։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. ««Հաց բերողը» այսօր կլինի ազատության մեջ»:
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ, որոնցում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, որ սառը պատերազմը Ռուսաստանի դեմ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար։
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում: Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետև: Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
«Մենք բոլորս, որպես կանոն, թքած ունենք արժանիների վրա, 10-րդ անգամ կգնանք անարժանների հետևից։ Դրա մասին է պետք մտածել։ Մեր փակուղին այդտեղ է։ Մենք կակոկրատական հոգեբանություն ունենք»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (Քոքոբելյան Խաչատուր, Բագրատյան Հրանտ, Սաֆարյան Ստյոպա) մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:
Այսօր՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ներկայացեց իրենց նախընտրական պլատֆորմը: