Ալեքսանդր Լապշինին թույլատրել են խոսել ազգականների հետ
Ոչ մի փոփոխություն ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով չկա, նրան հնարավորություն է ընձեռվել ազգականների հետ կապ հաստատել հեռախոսով, հայտնել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ձերբակալված բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին։
«Ոչ մի փոփոխություն իմ պաշտպանյալ Ալեքսանդր Լապշինի հարցով չկա։ Նրան, ինչպես բոլոր բանտարկյալներին, տրվել է ազգականների հետ կապ հաստատելու նման հնարավորություն»,- ասել է փաստաբանը։
Չերնինը հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե երբ է սկսվելու Լապշինի գործով դատական գործընթացը։
«Դեռ ոչինչ չեմ կարող ասել տվյալ հարցի վերաբերյալ»,- ասել է նա։