ՀՀԿ-ն 2 օր ոչինչ չի նախատեսում. ՀՀԿ քարոզարշավային թեկնածուն Հայաստանում չէ

ՀՀԿ-ն այսօր և վաղը ոչինչ չի նախատեսում անել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: 168.am-ին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

Նա պարզաբանեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս պահին հանրապետությունում չէ. «Մեր հիմնական քարոզարշավային թեկնածուն վարչապետն է լինելու, ինքը հիմա Հայաստանում չէ, հիմնականը կլինի ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին: Հիմնականում ինքն է լինելու, մեկ էլ տեղերում՝ տարածքային թեկնածուները»:

Տեսանյութեր

Լրահոս